ԱՄՆ հետախուզությունը պնդում է, որ Թեհրանը կարող է դիմակայել ԱՄՆ ռազմածովային շրջափակմանը ևս չորս ամիս
ԱՄՆ հետախուզության տվյալներով՝ Թեհրանը կկարողանա դիմակայել ԱՄՆ ռազմածովային շրջափակմանը ևս չորս ամիս։ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալության տվյալներով՝ ռազմական գործողությունը նաև չի կարողացել Իրանի ղեկավարներին ստիպել հանձնվել։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտոնյաներից մեկը, ով ծանոթ է հետախուզական գործակալության եզրակացությանը։
Հետախուզական վերլուծությունը ցույց է տալիս, որ Թրամփի ջանքերին չնայած՝ Պարսից ծոցում հակամարտությունը կարող է շուտով չավարտվել։
Ռոյթերսը գրում է, որ վերջին օրերին Հորմուզի նեղուցում և նրա մոտակայքում գրանցվել են լայնածավալ բախումներ։
Հարձակման թիրախում է հայտնվել նաև Արաբական Միացյալ Էմիրությունները։
Միևնույն ժամանակ, Ռոյթերսը հայտնել է, որ Վաշինգտոնը սպասում է, որ Թեհրանը կարձագանքի ԱՄՆ առաջարկին, որը կավարտի պատերազմը, նախքան մնացած հարցերի, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների մեկնարկը։
«Մենք այսօր պետք է ինչ-որ բան լսենք», – Հռոմում լրագրողներին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է, որ Թեհրանը դեռևս քննարկում է պատասխանի հարցը։