ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտարարել է, որ կանխել է «Իսլամական պետություն» խմբավորման կողմից Նոր տարվա համար նախատեսված հնարավոր ահաբեկչական հարձակումը

10:26, 03.01.2026

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտարարել է, որ կանխել է «Իսլամական պետություն» խմբավորման կողմից «ուղղակիորեն ոգեշնչված» հնարավոր ահաբեկչական հարձակումը։

Ըստ տեղեկությունների՝ հարձակումը պլանավորվել էր Հյուսիսային Կարոլինայում։

Հյուսիսային Կարոլինա նահանգի Մինթ Հիլ քաղաքից 18-ամյա Քրիստիան Ստուրդիվանտը ձերբակալվել է և դաշնային դատարանում մեղադրանք է առաջադրվել օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությանը նյութական աջակցություն ցուցաբերելու փորձի համար։

Կասկածյալը պլանավորում էր Նոր տարվա գիշերը հարձակվել Շառլոտի արվարձան Մինթ Հիլլում գտնվող մթերային խանութի և «Բուրգեր Քինգ» ռեստորանի վրա։

Նմանատիպ