Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆը ամերիկյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է, որ հունվարի 22-ին կհանդիպի Ռուսաստանի նախագահի հետ։
Նրա խոսքով՝ հանդիպումը կկայանա Մոսկվայի նախաձեռնությամբ։
Ավելի վաղ ռուսական պետական գործակալությունները հայտնել էին, որ Վիտկոֆը Դավոսում հանդիպել է Կրեմլի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևի հետ։ Նրանց զրույցը տևել է մոտ երկու ժամ, չնայած ամերիկյան կողմը չի մեկնաբանել այս տեղեկատվությունը։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հրաժարվել է բացահայտել երեկվա բանակցությունների մանրամասները։
Բացի այդ, ինչպես գրում են ռուսական պետական գործակալությունները, նա նշել է, որ Մոսկվայի համար կարևոր է Վաշինգտոնից տեղեկատվություն ստանալ եվրոպացիների և ուկրաինացիների հետ ընթացող բանակցությունների մասին։
«Կարևոր է լսել այս համատեքստում արվող առաջարկները», – ասել է Պեսկովը։
Պեսկովը նաև հաստատել է, որ Պուտինը հունվարի 22-ին կհանդիպի Վիտկոֆի հետ։