ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարություն՝ առևտրային նավերի վրա հարձակման հետևանքով երեք հնդիկ քաղաքացիների զոհվելու կապակցությամբ
Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջեյսոն Միքսին։ Պատճառը առևտրային նավերի հրետակոծությունն է, որի հետևանքով զոհվել են երեք հնդիկ քաղաքացիներ։
Ամերիկացի դիվանագետի հետ հանդիպման ժամանակ հնդկական կողմը հայտնել է իր բողոքը։
Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ նման հարձակումները պետք է դադարեցվեն և պետք է ապահովվի Հորմուզի նեղուցում անարգել և անվտանգ նավարկություն։
Սա երկրորդ անգամն է, որ ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվում է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարություն։ Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Գվինեա-Բիսաուի դրոշի ներքո նավարկող նավթատարը, որի վրա 20 հնդիկ նավաստիներ էին, հարձակման է ենթարկվել ԱՄՆ ռազմածովային ուժերի կողմից Օմանի ծովում։ ԱՄՆ դիրքորոշման համաձայն՝ նավը խախտել է ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ սահմանված շրջափակումը։
Մեկ շաբաթվա ընթացքում ԱՄՆ ռազմածովային ուժերը խափանել են երեք առևտրային նավ, այդ թվում՝ մեկը՝ Պալաուի դրոշի ներքո, որի արդյունքում զոհվել են երեք հնդիկներ։