ԱՄՆ ֆինանսների նախարարությունը թույլատրել է ընկերություններին մինչև դեկտեմբերի 13-ը բանակցություններ վարել «Լուկոյլի» հետ՝ նրա արտասահմանյան ակտիվները գնելու համար, Բուլղարիան ողջունել է ԱՄՆ որոշումը
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը թույլատրել է ընկերություններին մինչև դեկտեմբերի 13-ը բանակցություններ վարել «Լուկոիլի» հետ՝ դրա արտասահմանյան ակտիվների գնումների վերաբերյալ։
Բուլղարիայի վարչապետ Ռոզեն Ժելիազկովը ողջունել է ԱՄՆ-ի այս որոշումը։
«Մեր հիմնական նպատակն է ապահովել հում նավթի ժամանակին մատակարարումը և գործարանի նորմալ գործունեությունը», – նշել է Բուլղարիայի վարչապետը։
Միևնույն ժամանակ, Բուլղարիայի էներգետիկայի նախարար Ժեչո Ստանկովը նշել է, որ պատժամիջոցների սահմանումից անմիջապես հետո սկսվել են ինտենսիվ բանակցություններ ինչպես Մեծ Բրիտանիայի, այնպես էլ ԱՄՆ-ի հետ՝ հնարավորինս արագ թույլտվություններ ստանալու համար։
Հիշեցնենք, որ անցած ամիս ԱՄՆ-ն պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի երկու խոշորագույն նավթային ընկերությունների՝ «Լուկոիլի» և «Ռոսնեֆտի» նկատմամբ։ Ինչպես նշված է ԱՄՆ ֆինանսների նախարարության օֆշորային ակտիվների վերահսկման գրասենյակի հայտարարությունում, նոր պատժամիջոցների նպատակն է ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի էներգետիկ ոլորտի վրա։