ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է կիրառել Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Խանի նկատմամբ
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է կիրառել Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Խանի նկատմամբ։ Պատժամիջոցների համաձայն՝ Քարիմ Խանի բոլոր ակտիվները սառեցվում են ԱՄՆ-ում, և նրան արգելվում է մուտք գործել երկիր։
Պատժամիջոցները համապատասխանում են անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած գործադիր հրամանին, որը պատժամիջոցներ է սահմանում Միջազգային քրեական դատարանի դեմ։
Դատախազ Քարիմ Խանը ձերբակալության օրդեր է ներկայացրել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Իսրայելի պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի դեմ։ Քարիմ Խանը նաև ձերբակալության օրդեր ունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ։