ԱՄՆ ֆինանսների նախարարություն. Սքոթ Բեսանտը Պիտեր Սիյարտոյի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է ԱՄՆ-Հունգարիայի հարաբերությունների կարևորությունը Եվրոպայի համար այս վճռորոշ ժամանակաշրջանում

12:19, 20.02.2025

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսանտը հանդիպել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պիտեր Սիյարտոյի հետ։

Reuters-ի փոխանցմամբ՝ քննարկման հիմնական թեմաները եղել են ընդհանուր տնտեսական և ազգային անվտանգության առաջնահերթությունները։

«Քարտուղար Բեսանթն ընդգծել է ԱՄՆ-Հունգարիա հարաբերությունների և երկու երկրների միջև շարունակական համակարգման կարևորությունը Եվրոպայի համար այս կրիտիկական պահին», – ասվում է ֆինանսների նախարարության հայտարարության մեջ:

Նմանատիպ