ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավարի խոսքով՝ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Պուտինին կբացատրի, որ քննարկվում են պատժամիջոցների խստացման կամ մեղմացման բոլոր տարբերակները

17:29, 13.08.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ալյասկայում հանդիպման ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հստակ կբացատրի, որ Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցների խստացման կամ թուլացման բոլոր տարբերակները քննարկվում են։ Այս մասին հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավար Սքոթ Բեսենթը։

Բեսենթի պարզաբանմամբ՝ պատժամիջոցները կարող են ինչպես խստացվել, այնպես էլ թուլացվել, և ունենալ ժամկետներ։

«Դոնալդ Թրամփը նախագահ Պուտինին հստակ կբացատրի, որ բոլոր տարբերակները քննարկվում են», – հայտարարել է Բեսենթը։

Ֆինանսների նախարարության ղեկավարի խոսքով՝ եվրոպացիները պետք է միանան ԱՄՆ-ի պատժամիջոցներին և օգնեն ստեղծել ավելի շատ լծակներ։

Նմանատիպ