ԱՄՆ ֆինանսների քարտուղար. Իրանի ղեկավարները միլիոնավոր, տասնյակ միլիոնավոր դոլարներ են դուրս բերում երկրից, առնետները փախչում են նավից
ԱՄՆ ֆինանսների քարտուղար. Իրանի ղեկավարները միլիոնավոր, տասնյակ միլիոնավոր դոլարներ են դուրս բերում երկրից, առնետները փախչում են նավից

Առնետները փախչում են նավից,- «Նյուսմաքս»-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ ֆինանսների քարտուղար Սքոթ Բեսանտը։

Նրա խոսքով՝ Իրանի ղեկավարությունը միլիոնավոր դոլարներ է դուրս բերում երկրից։

«Որպես պատժամիջոցներ կիրառող գանձարան, մենք տեսնում ենք, թե ինչպես են առնետները փախչում նավից։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են իրանցի առաջնորդները միլիոնավոր, տասնյակ միլիոնավոր դոլարներ դուրս բերում երկրից։ Նրանք լքում են նավը, և մենք դա տեսնում ենք ամբողջ աշխարհում՝ բանկերի և ֆինանսական հաստատությունների միջոցով։ Մենք հետևում ենք այդ ակտիվներին, նրանք չեն կարողանա դրանք պահել», – հարցազրույցում ասել է Բեսանտը։