ԱՄՆ-ի, և Ֆրանսիայի նախագահները և Մեծ Բրիտանիայի վարչապետը հանցագործներ են. Աիաթոլահ Ալի Խամենեի
ԱՄՆ-ի, և Ֆրանսիայի նախագահները և Մեծ Բրիտանիայի վարչապետը հանցագործներ են. Աիաթոլահ Ալի Խամենեի

Իրանի հոգևոր առաջնորդ, Աիաթոլահ Ալի Խամենեին, դատապարտել է Սիրիայի հրթիռակոծման փաստը և այդ գործողությունները գնահատել, որպես հանցագործություն:

«Այսօր վաղ առավոտյան Սիրիայի վրա իրականացրած հարձակումը հանցանք է: Ես հստակ հայտարարում եմ, որ Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահները և Մեծ Բրիտանիայի վարչապետը հանցագործներ են»,- այս հայտարարությանը վերցվել է նրա ելույթից և տեղադրվել նրա պաշտոնական կայք էջում:

«Նրանք հարձակումներով հաջողության չեն հասնի, ինչպես մինչ այդ իրականացրած հարձակումներից, որոնք իրականացրել են՝ Իրաքում, Սիրիայում և Աֆղանստանում»,- ասել է Խամենեին:

Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին արձագանքել է նաև Իրանի պաշտպանության նախարար, Հոսեին Դելղանը:

Նրա խոսքերով, սիրիացիները այս հարձակումը չեն թողնի առանց պատասխան, իսկ ողջ աշխարհը պետք է դատապարտի այս ագրեսիան: Դելղանի հայտարարությունը տարածել է “Fars” գործակալությունը: