ԱՄՆ-ը Վենեսուելայի արտաքին գործերի նախարարի դեմ սահմանել է պատժամիջոցներ
Ամերիկայի Միացյալ Նահանգները Վենեսուելայի արտաքին գործերի նախարարի դեմ սահմանել է պատժամիջոցներ:
Խորխե Արեային մեղադրում են վենեսուելացի ժողովրդի ժողովրդավարական ձգտումները խաթարելու մեջ: Լատինական Ամերիկայի երկրի նախկին առաջնորդ Ուգո Չավեսի մոտ բարեկամը Վենեսուելայի արտաքին գործերի նախարարի պաշտոնն զբաղեցնում է 2017 թվականից հետո: Վաշինգտոնը համարում է, որ նա Նիկոլաս Մադուրոյի ռեժիմի կարևոր անձ է:
Առաջին դիվանագետի հետ միասին Վաշինգտոնի սև ցուցակում է հայտնվել նաև դատավորը, ով հետապնդում էր Լատինական Ամերիկայի երկրի ժամանակավոր նախագահ Խուան Գուաիդոյին: