ԱՄՆ-ը Սիրիայի վրա իրականացրած գրոհը պատկերող տեսա-լուսա նյութեր է հրապարակել
Պենտագոնը հրապարակել է Սիրիայի վրա իրականացրած գրոհը պատկերող տեսա-լուսա նյութերը: Ցուցադրված նյութերում լավ են երևում ԱՄՆ-ի և իր դաշնակիցների կողմից ընտրված երեք թիրախները: Դրանց թվում է նաև փորձաքննության կենտրոնը, որտեղ արտադրվում էր քիմիական զենքը, ինչպես նաև այդ զենքի պահեստը: Լուսանկարների վրա երևում է, թե ինչպիսին էին այդ շինությունները հրթիռակոծումից առաջ և հետո:
Սիրիայում իրականացրած գրոհի արդյունքները պատկերող նյութերը հրապարակել են Washington Post-ը և Fox News-ը:
Ինչպես նշել են Պենտագոնում, Սիրիայի ուղղությամբ ընդհանուր առմամբ արձակվել է 100-ից ավելի հրթիռ, որոնց մեծամասնությունը հասել է իր նշանակետին: