ԱՄՆ Պաշտպանության նախարարության ներկայացրած նոր ռազմական ռազմավարությունում՝ Ռուսաստանը եւ Չինաստանը համարվում են հիմնական ռազմավարական հակառակորդ,- այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության քարտուղար Ջեյմս Մետիսը:
«Երկարաժամկետ ռազմավարական մրցակցությունը Ռուսաստանի եւ Չինաստանի հետ՝ հիմնական նախապատվությունն է: Այն պահանջում է խոշոր եւ կայուն ներդրումներ, քանի որ այդ սպառնալիքներն ուղղված են ԱՄՆ-ի անվտանգությանը եւ բարեկեցությանը»,- ասված է փաստաթղթում: