ԱՄՆ-ը պատժամիջոցներից հանել է Ռուսաստանի նախկին ֆինանսների նախարար Միխայիլ Զադորնովից
ԱՄՆ-ը պատժամիջոցներից հանել է Ռուսաստանի նախկին ֆինանսների նախարար Միխայիլ Զադորնովին։ Ինչպես գրում է «Ռոյթերսը», այս մասին տեղեկությունը տարածվել է ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում։
Ամերիկացի պաշտոնյայի հայտարարության համաձայն՝ այս որոշումը չի նշանակում Վաշինգտոնի դիրքորոշման փոփոխություն Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների հարցում։
Զադորնովը պատժամիջոցների ցուցակում էր հայտնվել 2022 թվականին՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից հետո։
Աղբյուրների փոխանցմամբ՝ Զադորնովը դիմել էր Ֆինանսների նախարարության Օտարերկրյա ակտիվների վերահսկողության գրասենյակին (OFAC)՝ պատժամիջոցների ցուցակից դուրս գալու խնդրանքով, ինչից հետո նրա նկատմամբ սահմանված սահմանափակումները չեղարկվել են։
Միխայիլ Զադորնովը 1997-1999 թվականներին զբաղեցրել է Ռուսաստանի ֆինանսների նախարարի պաշտոնը։ Այնուհետև, 2018-2022 թվականներին, եղել է ռուսական խոշորագույն բանկերից մեկի՝ «Օտկրիտիեի» գործադիր տնօրենը։