ԱՄՆ-ը և կոալիցիոն ուժերը Իրաքում և Սիրիայում վերջին երեք շաբաթվա ընթացքում 46 անգամ հարձակման են ենթարկվել
ԱՄՆ-ը և կոալիցիոն ուժերը Իրաքում և Սիրիայում վերջին երեք շաբաթվա ընթացքում 46 անգամ հարձակման են ենթարկվել

Պենտագոնն ասում է, որ ԱՄՆ-ի և կոալիցիոն ուժերի վրա վերջին երեք շաբաթվա ընթացքում 46 հարձակում է տեղի ունեցել:

«Հոկտեմբերի 17-ից ի վեր ԱՄՆ-ի և կոալիցիայի ուժերը հարձակման են ենթարկվել առնվազն 46 անգամ, այդ թվում՝ 24 անգամ Իրաքում և 22 անգամ՝ Սիրիայում՝ անօդաչու թռչող սարքերի և հրթիռների կիրառմամբ»,- ասվում է Պենտագոնի հայտարարության մեջ։

Նշվում է նաեւ, որ հարձակումների հետեւանքով վիրավորվել է 56 մարդ։

Հիշեցնենք, որ նախօրեին տեղի ունեցած հարձակումներին ի պատասխան ԱՄՆ-ը հարձակում էր իրականացրել Սիրիայի արեւելքում գտնվող զենքի պահեստի վրա։