ԱՄՆ-ը դատապարտում է խաղաղ ցուցարարների, ինչպես նաև լրագրողների նկատմամբ դաժան մարտավարության կիրառումը և կոչ է անում Ռուսաստանին ազատել ձերբակալվածներին. Էնթոնի Բլինկեն

18:13, 31.01.2021

ԱՄՆ-ը դատապարտում է խաղաղ ցուցարարների, ինչպես նաև լրագրողների նկատմամբ դաժան մարտավարության կիրառումը և կոչ է անում Ռուսաստանին ազատել ձերբակալվածներին, այդ թվում Ալեքսեյ Նավալնիին:

Այս մասին Միացյալ նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը գրել է «Թվիթեր» սոցիալական ցանցում:

«ԱՄՆ-ը դատապարտում է Ռուսաստանի իշխանությունների կողմից խաղաղ ցուցարարների և լրագրողների նկատմամբ դաժան մարտավարության կիրառումը, որն արդեն շարունակվում է երկու շաբաթ: Կրկին կոչ ենք անում Ռուսաստանին, ազատել սեփական իրավունքների կիրառման համար ձերբակալվածներին, այդ թվում Ալեքսեյ Նավալնիին»,- գրել է Էնթոնի Բլինկենը:

Այսօր Ռուսաստանի տասնյակ քաղաքներում բողոքի ցույցեր են անցկացվում Ալեքսեյ Նավալնիին ազատ արձակելու պահանջով: Ցույցերի ընթացքում ձերբակալվել է ավելի քան հազար մարդ:

https://twitter.com/SecBlinken/status/1355833308354146305?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1355833308354146305%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2F1tv.ge%2Fnews%2Fashsh-gmobs-mshvidobiani-demonstrantebis-aseve-djurnalistebis-winaaghmdeg-ukheshi-taqtikis-gamoyenebas-da-rusetis-khelisuflebas-dakavebulebis-gatavisuflebisken-mouwodebs%2F

Նմանատիպ