ԱՄՆ-ը բռնագրավել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ինքնաթիռը. Ինչպես գրում է «Սի Էն Էն»-ը, ԱՄՆ-ն պարզել է, որ ինքնաթիռը ձեռք է բերվել ԱՄՆ պատժամիջոցների խախտմամբ։
Ինքնաթիռը Ֆլորիդա է թռչել երկուշաբթի օրը, հայտնել են ամերիկացի երկու պաշտոնյաներ:
Պաշտոնյաների խոսքով՝ Վենեսուելայի նախագահը նշված ինքնաթիռն օգտագործել է տարբեր երկրներ պետական այցերի ժամանակ։
«Օտար երկրի ղեկավարի ինքնաթիռի առգրավումն աննախադեպ է քրեական գործերի համար։ Մենք հստակ մեսիջ ենք ուղարկում, որ ոչ ոք օրենքից վեր չէ, ոչ ոք դուրս չէ ԱՄՆ պատժամիջոցներից»,- «Սի Էն Էն»-ի հետ զրույցում ասել է ամերիկացի պաշտոնյան, ում ինքնությունը հեռուստաալիքը չի հայտնել։
Ըստ «Սի Էն Էն»-ի՝ Dassault Falcon 900 ինքնաթիռն արժե մոտ 13 մլն ԱՄՆ դոլար։ Վերջին մի քանի ամիսներին նա գտնվում էր Դոմինիկյան Հանրապետությունում:
Հեռուստաընկերության տվյալներով՝ ինքնաթիռի առգրավմանը մասնակցել են ԱՄՆ մի քանի դաշնային գործակալություններ։ Այս գործընթացում ԱՄՆ պաշտոնյաները սերտորեն համագործակցեցին Դոմինիկյան Հանրապետության հետ: