ԱՄՆ դեսպանություն. Փոմփեոյին հաճելի էր նախագահ Զուրաբիշվիլուն հանդիպել Օրբելիանիի պատմական պալատում, որտեղ նախկինում տեղակայված է եղել ԱՄՆ-ի դեսպանությունը
ԱՄՆ դեսպանություն. Փոմփեոյին հաճելի էր նախագահ Զուրաբիշվիլուն հանդիպել Օրբելիանիի պատմական պալատում, որտեղ նախկինում տեղակայված է եղել ԱՄՆ-ի դեսպանությունը

Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունը տեղեկություն է տարածում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու և ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի հանդիպման մասին:

«Պետքարտուղար Փոմփեոյին հաճելի էր նախագահ Զուրաբիշվիլուն հանդիպել Օրբելիանիի պատմական պալատում, որտեղ նախկինում տեղակայված է եղել ԱՄՆ-ի դեսպանությունը: Հանդիպմանը պետական քարտուղարը Միացյալ Նահանգների անունից հավատարմություն է հայտնել Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ և երկրի հանդեպ հարգանք դրսևորել գլոբալ ահաբեկչության դեմ պայքարում ունեցած զգալի ներդրման համար»,- ասվում է ԱՄՆ-ի դեսպանության կողմից տարածած տեղեկության մեջ:

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղար Մայք Փոմփեոյի և Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու հանդիպումը կայացել է նախագահի վարչությունում:

ԱՄՆ պետքարտուղարը հանդիպումներ կունենա Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հետ: Այցի ընթացքում Մայք Փոմփեոն կհանդիպի Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի հետ: Փոմփեոն հանդիպում կունենա նաև Վրաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն Վրաստան է ժամանել երեկ: