ԱՄՆ դեսպանություն. Մենք ոգևորված ենք վրաց ժողովրդի ազատության և անկախության սիրով, ԱՄՆ-ը ձեր կողքին է Վրաստանի Եվրոպա տանող ճանապարհին
ԱՄՆ դեսպանություն. Մենք ոգևորված ենք վրաց ժողովրդի ազատության և անկախության սիրով, ԱՄՆ-ը ձեր կողքին է Վրաստանի Եվրոպա տանող ճանապարհին

Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունն արձագանքում է խորհրդային օկուպացիայի օրվան։

«Այս ողբերգական օրը մենք հիշում ենք խորհրդային օկուպացիայի ժամանակ զոհվածներին։ Մենք ոգևորված ենք վրաց ժողովրդի ազատության և անկախության հանդեպ սիրով։

Վրաստանի՝ Եվրոպա տանող ճանապարհին ԱՄՆ-ը ձեր կողքին է»,- նշված է դեսպանատան ֆեյսբուքյան էջում։

Վրաստանի խորհրդարանի 2010 թվականի հուլիսի 21-ի որոշմամբ փետրվարի 25-ը հայտարարվել է խորհրդային օկուպացիայի օր։