ԱՄՆ դեսպանատուն - ԱՄՆ-ն նշում է Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական խաղաղության համաձայնագրի ստորագրումը, որը հնարավորություն է Հարավային Կովկասի տարածաշրջանում տնտեսական ներուժը բացահայտելու համար
ԱՄՆ-ը նշում է Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական խաղաղության համաձայնագրի ստորագրումը․ սա հնարավորություն է առաջընթացի և Հարավային Կովկասի տարածաշրջանում տնտեսական ներուժի բացահայտման համար։ Այս մասին ասված է Վրաստանում ԱՄՆ դեսպանության սոցիալական ցանցում արված գրառման մեջ։
Ինչպես դեսպանությունն է նշում, Դոնալդ Թրամփը կողմերին մեկ սեղանի շուրջ է հավաքել և միջնորդել համաձայնագրին, որը տասնամյակների հակամարտություն է ավարտել։
«ԱՄՆ-ը այսօր նշում է Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական խաղաղության համաձայնագրի ստորագրումը։ Նախագահ Թրամփը այս կողմերին մեկ սեղանի շուրջ հավաքեց և միջնորդեց համաձայնագրին, որը տասնամյակների հակամարտություն է ավարտել։ Սա հնարավորություն է երկու երկրի համար առաջընթացի և Հարավային Կովկասի տարածաշրջանում տնտեսական ներուժի բացահայտման համար, որի արդյունքում կլինեն առևտրային համաձայնագրեր և բարեկեցություն՝ ինչպես ամերիկյան, այնպես էլ հայկական և ադրբեջանական ժողովուրդների համար։ Շնորհավորում ենք երկու երկրներին խաղաղության նոր դարաշրջանի մեկնարկի կապակցությամբ», – գրված է ԱՄՆ դեսպանության հաղորդագրությունում։