ԱՄՆ դատարանը Google կորպորացիան մեղավոր է ճանաչել անտիմոնոպոլային օրենքը խախտելու մեջ
ԱՄՆ դատարանը Google կորպորացիան մեղավոր է ճանաչել անտիմոնոպոլային օրենքը խախտելու մեջ:
Ինչպես գրում է Նյու Յորք Թայմսը, համապատասխան բանաձևը հրապարակել է Կոլումբիայի շրջանի դատավոր Ամիտ Մուհտան։
Դատավորի խոսքով՝ Google-ը միլիարդավոր դոլարներ է վճարում ամեն տարի այլ խոշոր տեխնոլոգիական ընկերություններին, այդ թվում՝ Samsung-ին և Apple-ին, որպեսզի Google-ի որոնողական համակարգը նախապես տեղադրեն իրենց սարքերում: Google -ի կողմից տեխնոլոգիական ընկերություններին վճարած գումարը հասել է 26 միլիարդ դոլարի։ Դատավորի որոշման համաձայն՝ դա թույլ չի տվել մրցակիցներին մրցել Google-ի համար:
Ըստ Նյու Յորք Թայմս-ի՝ սա վերջին 26 տարվա ընթացքում առաջին դեպքն է, երբ Google կորպորացիան մեղավոր է ճանաչվում անտիմոնոպոլային օրենսդրությունը խախտելու մեջ։
ԱՄՆ արդարադատության նախարարությունը Google-ի դեմ հայց է ներկայացրել 2020թ. ԱՄՆ գլխավոր դատախազ Մերիկ Գարլանդը Կոլումբիայի շրջանի դատավորի որոշումը անվանել է «ամերիկյան ժողովրդի պատմական հաղթանակ»։
«Ոչ մի ընկերություն, անկախ իր չափից ու ազդեցությունից, օրենքից վեր չէ»,- ասել է Գարլանդը։