ԱՄՆ դաշնային վերաքննիչ դատարանը սառեցրել է Տեխասի ներգաղթի մասին վիճահարույց օրենքը, որը միգրանտներին կալանավորելու է սահմանն ապօրինի հատելու համար
ԱՄՆ դաշնային վերաքննիչ դատարանը սառեցրել է Տեխասի ներգաղթի մասին վիճահարույց օրենքը, որը միգրանտներին կալանավորելու է սահմանն ապօրինի հատելու համար

ԱՄՆ դաշնային վերաքննիչ դատարանը սառեցրել է Տեխասի ներգաղթի մասին վիճահարույց օրենքը: Տեղեկությունը տարածում է «BBC»-ն։

ԱՄՆ-ի դաշնային վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել այն բանից հետո, երբ ԱՄՆ Գերագույն դատարանը թույլ է տվել Տեխասում ներգաղթի մասին նոր օրենք ընդունել միգրանտներին սահմանը ապօրինի հատելու համար կալանավորելու համար:

Ինչպես գրում է «BBC»-ն, սա ամենախիստ օրենքներից է, որ ԱՄՆ նահանգն ընդունել է նորագույն ժամանակներում։ Նշված օրինագիծը հավանության է արժանացել Տեխաս նահանգի նահանգապետ Գրեգ Էբոթի կողմից, սակայն օրենքի ընդունումը բողոքարկվել է իրավապաշտպանների կողմից, որից հետո այն արգելափակվել է ստորադաս դատարանի կողմից, իսկ հետո՝ Գերագույն դատարանի որոշմամբ օրենքը թույլատրվել է կյանքի կոչել։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը օրենքը հակասահմանադրական է անվանել։