ԱՄՆ բանակի հյուսիսային հրամանատարություն – Լոս Անջելեսում գործող մոտ 500 ծովային հետևակայիններ պատրաստ են արձագանքել իրավիճակին

13:52, 09.06.2025

Լոս Անջելեսում գործող մոտ 500 ծովային հետևակայիններ «պատրաստ են արձագանքել իրավիճակին», – ասվում է ԱՄՆ բանակի հյուսիսային հրամանատարության հայտարարության մեջ։

Հայտարարության համաձայն՝ ծովային հետևակայինները անհրաժեշտության դեպքում կտեղակայվեն այդ տարածքում՝ դաշնային սեփականության և անձնակազմի պաշտպանությանն ուղղված Պաշտպանության նախարարության ջանքերը ուժեղացնելու և աջակցելու համար։

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Պենտագոնը պատրաստ է մոբիլիզացնել գործող զինվորական անձնակազմը, եթե Լոս Անջելեսում բռնությունը շարունակվի։

Նմանատիպ