ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հաստատում է, որ հետաքննություն է սկսելու Ջեֆրի Էպշտեյնի և Բիլ Քլինթոնի և այլ դեմոկրատների հետ ենթադրյալ կապերի վերաբերյալ
ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հաստատում է, որ հետաքննություն է սկսելու Ջեֆրի Էպշտեյնի և Բիլ Քլինթոնի և այլ դեմոկրատների հետ ենթադրյալ կապերի վերաբերյալ

ԱՄՆ արդարադատության նախարարությունը հաստատել է, որ սկսելու է հետաքննություն Ջեֆրի Էպշթեյնի՝ Բիլ Քլինթոնի և այլ դեմոկրատների հետ ենթադրյալ կապերի վերաբերյալ։

ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի խնդրանքով նախարարությունը «այս գործին մոտենալու է արագացված և բարեխղճորեն»։

Բոնդիի խոսքով՝ հետաքննության ղեկավար է նշանակվել դատախազ Ջեյ Քլեյթոնը։

Ինչպես հաղորդում է «BBC»-ն, անհայտ է՝ արդյոք Թրամփը պաշտոնական դիմում ներկայացրել է։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցում հրապարակած հայտարարությամբ կոչ էր արել գլխավոր դատախազին հետաքննել Ջեֆրի Էպշթեյնի կապերը Բիլ Քլինթոնի և այլ դեմոկրատների հետ։

Թրամփի խոսքով՝ դեմոկրատները փորձում են օգտագործել Էպշթեյնի թեման՝ սեփական խնդիրներից ուշադրությունը շեղելու նպատակով։