ԱՄՆ 16 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել սպասվող ձնաբքի և սառնամանիքի պատճառով, չեղարկվել է ավելի քան 9000 չվերթ

18:55, 24.01.2026

ԱՄՆ-ի կենտրոնական և հարավային նահանգները պատրաստվում են ձնաբքի և ցրտահարության։

«Սիեննայի» տվյալներով՝ երկրի 16 նահանգներում, այդ թվում՝ Դելավերում, Միսսուրիում, Արկանզասում, Լուիզիանայում, Միսսիսիպիում, Թենեսիում, Ալաբամայում, Ջորջիայում, Հյուսիսային և Հարավային Կարոլինայում, Վիրջինիայում, Նյու Յորքում, Կենտուկիում, Մերիլենդում, Նյու Ջերսիում և Կանզասում, հայտարարվել է արտակարգ դրություն։

Սպասվող օդերևութաբանական պայմանների պատճառով չեղարկվել է ավելի քան 9000 չվերթ, որոնցից 3250-ը նախատեսված էր հունվարի 24-ին, իսկ ավելի քան 5000-ը՝ հունվարի 25-ին։ Ուշացումներ կան նաև մայրուղիներում։

Նմանատիպ