Ամիրանի կինոթատրոնի մոտ Գուրամ Փալավանդիշվիլին համախոհների հետ միասին անց է կացնում բողոքի ցույց
«Զնեոբա» երիտասարդական կենտրոնը և «Երեխաների իրավունքների պաշտպանության հասարակությունը» բողոքի ցույց են անցկացնում «Ամիրանի» կինոթատրոնի դիմաց:
Ինչպես հայտարարում են ցուցարարները, Թբիլիսիում ընթացող կինոփառատոնի շրջանակներում տեղի է ունենում վրացական ավանդույթների խախտում և ԼԳԲՏ համայնքի ժողովրդականացում:
Հանրահավաքի մասնակիցներից մեկի, Գուրամ Փալավանդիշվիլիի խոսքով, Թամար Շավգուլիձեի «Կոմետներ» ֆիլմը խախտում է վրաց կնոջ արժանապատվությունը, քանի որ ֆիլմը կանացի զույգի սիրո մասին է:
Չնայած բողոքի ցույցին, ֆիլմի սեանսին այցելած քաղաքացիները կինոթատրոն մտնելու խնդիր չեն ունեցել:
Անվտանգության նկատառումներից ելնելով, ոստիկանությունը կենտրոնացված է կինոթատրոնի տարածքում: