Ամիրան Գամղրելիձեն հայտարարում է, որ վարակվածներին վաղ փուլում բացահայտելու նպատակով, սահմանափակումների ժամանակահատվածում ընդլայնվելու է հակագենի արագ թեստերի ձեռնհասությունը
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ, սահմանափակումների ժամանակահատվածում զգալիորեն ընդլայնելու է երկրում հակագենի վրա հիմնված արագ թեստերի միջոցով վարակվածների վաղ փուլում հայտնաբերումն ու նույնականացումը:
Ըստ Գամղրելիձեի, համակարգող խորհրդում ընդունվել է որոշում և համապատասխան բանաձև, ինչպես նաև արձակվել է նախարարի հրամանը:
«Ինչպես գիտեք, հատկապես կարևոր է, սահմանափակումների ժամանակահատվածում ընդլայնել թեստավորման մատչելիությունը վարակի վաղ հայտնաբերման նպատակով: Այսպիսով, ինչպես գիտեք, վերջին մեկուկես ամսվա ընթացքում, շուրջ երկու ամսում, այդ նոր գեներացիայի հակագենի վրա հիմնված թեստերը, եթե ճիշտ են վերցված, տալիս են նույն արդյունքը, ինչը ոսկյա չափանիշը՝ «Փի Սի Ար» թեստը: Ուստի կա հանձնարարական, որ դրանք հնարավորինս օգտագործվեն: Երկու ամսվա ընթացքում, կառավարության կողմից մշակված սահմանափակումների ծրագրի ընթացքում, զգալիորեն ընդլայնելու է երկրում հակագենի վրա հիմնված արագ թեստերի միջոցով վարակվածների վաղ փուլում հայտնաբերումն ու նույնականացումը: Համակարգող խորհրդում ընդունվել է որոշում և համապատասխան բանաձև, ինչպես նաև արձակվել է նախարարի հրամանը: Օրինակ ՝ եթե առավոտյան մենք ունենք 10 234 «Փի Սի Ար» թեստ և հակագենի վրա հիմնված շուրջ 3700 թեստ, դա պետք է կրկնապատկել, դառձնելով 20 000-25 000: Մենք երկրում պետք է կատարենք 10, 11, 12 000 «Փի Սի Ար» թեստ և նույն քանակությամբ արագ թեստ»,- ասել է Գամղրելիձեն: