Ամիրան Գամղրելիձեն հայտարարում է, որ կորոնավարակով վարակված նոր հիվանդի առողջական վիճակը բավարար է
Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար, Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ, հունվարի 30-ից առ այսօր, Լուգարի լաբորատորիանում ընդհանուր առմամբ ստուգվել է 577 թեստ և այստեղից հաստատվել է 25 դեպք:
Նրա խոսքով, կորոնավարակով վարակված 25-րդ հիվանդը գտնվում է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում, և նրա կլինիկական վիճակը բավարար է:
«Այսօր ստացել ենք միայն մեկ դրական պատասխան: Հիվանդը գտբվում է կենտրոնական ինֆեկցիոն հիվանդանոցում: Նրա կլինիկական վիճակը բավարար է նա ստանում է համապատասխան բուժում»,- ասել է Ամիրան Գամկրելիձեն:
Գաղրելիձեի խոսքով, լաբորատոր հետազոտությունները շարունակվում են: