Ամիրան Գամղրելիձեն հայտարարում է, որ իր ինքնամեկուսանալու պատճառը Թենգիզ Ցերցվաձեի հետ շփում ունենալը չէ
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ, իր ինքնամեկուսացման վայր տեղափոխվելու պատճառը Թենգիզ Ցերցվաձեի հետ շփում ունենալը չէ:
Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է Գամղրելիձեն, նա վերջին օրերին շփում է ունեցել բազմաթիվ վարակակիրների հետ:
«Ինքնամեկուսացվեցի, սակայն ոչ՝ պարոն Թենգիզի հետ կապված: Երեկ և երկու օր առաջ բազմաթիվ վարակակիրների հետ եմ շփվել, հիմնականում պաշտպանված էի, բայց ամեն դեպքում որոշեցի, ինքնավերահսկվել: Դեռևս ախտանշաններ չունեմ»,- հայտարարել է Գամղրելիձեն: