Ամիրան Գամղրելիձեն ասում է, որ Ինֆեկցիոն հիվանդանոցում Ղրիմ-Կոնգոյի ախտորոշմամբ բուժում է ստանում երեք պացիենտ
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի խոսքով՝ Ղրիմ-Կոնգո անունով հայտնի հիվանդությունը կենդանիներից մարդուն փոխանցվող ամենալուրջ հիվանդություններից է։
Գամղրելիձեի խոսքով, այսօրվա տվյալներով, Ղրիմ-Կոնգո ախտորոշմամբ երեք հիվանդ բուժվում է ինֆեկցիոն հիվանդանոցում։
«Ղրիմ-Կոնգոն մարդուց կենդանիներին փոխանցվող ամենալուրջ հիվանդություններից է։ Նրա «էնդեմիկ օջախներ» ունենք Սամցխե-Ջավախքում, Ասպինձայի մունիցիպալիտետում, Խաշուրիում և մի քանի այլ շրջաններում։ Մենք ակտիվորեն աշխատում ենք գյուղատնտեսության նախարարության հետ, քանի որ զուգահեռաբար մշակվում են ընտանի կենդանիները։ Ներկայումս Ղրիմ-Կոնգո ախտորոշմամբ երեք հիվանդներ գտնվում են ինֆեկցիոն հիվանդանոցում»,- ասել է Ամիրան Գամղրելիձեն։