Ամիրան Գամղրելիձե. Կորոնավիրուսի 537 նոր դեպքը նշան է, որ վարակը կրկին շրջանառվում է և երկրում կա համաճարակային իրավիճակի վատթարացման ռիսկ
Ամիրան Գամղրելիձե. Կորոնավիրուսի 537 նոր դեպքը նշան է, որ վարակը կրկին շրջանառվում է և երկրում կա համաճարակային իրավիճակի վատթարացման ռիսկ

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ, կորոնավիրուսի 537 նոր դեպքը նշան է, որ վարակը կրկին շրջանառվում է և առանձնապես սահմանափակումների մեղմացման ֆոնին երկրում կա համաճարակային իրավիճակի վատթարացման ռիսկ:

«29 600 թեստի անցկացման ֆոնին ունենք 537 դեպք, որը նշան է, որ վարակը կրկին շրջանառվում է և առանձնապես սահմանափակումների մեղմացման ֆոնին երկրում կա համաճարակային իրավիճակի վատթարացման ռիսկ: Առավել ևս, վերջին մեկ ամսում աստիճանաբար մեղմացվեցին սահմանափակումները, որոնք հնարավոր է, դարձել են դրա պատճառ»,- հայտարարել է Գամղրելիձեն: