Ամիրան Գամղրելիձե. Չնայած բազմաթիվ բողոքների, ծանր հիվանդների խնամքը, վաղ փուլում ախտորոշումը, մադկանց մեկուսացումը շարունակվում է
Ամիրան Գամղրելիձե. Չնայած բազմաթիվ բողոքների, ծանր հիվանդների խնամքը, վաղ փուլում ախտորոշումը, մադկանց մեկուսացումը շարունակվում է

Ըստ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի, չնայած այն հանգամանքին, որ Վրաստանում աճել է կորոնավիրուսից մահացությունների թիվը, մահացության տոկոսային ցուցանիշը ցածր է:

Նրա խոսքով, երկրում բարդ համաճարակային իրավիճակը է, բայց առողջապահական համակարգը դեռևս դիմակայում է մարտահրավերին:

«Ցավոք, բնակչության մի ստվար զանգված դեռ կարծում է, որ կորոնավիրուսային վարակը հորինված է, այն գոյություն չունի, կարծես մրսածություն է, հեշտությամբ հաղթահարվող: Մենք հաճախ ասում ենք, որ դա այդպես չէ: Կորոնավիրուսային վարակից արդեն զոհվել է մեկ միլիոն երկու հարյուր հազար և մեկ միլիոն երեք հարյուր հազար մարդ: Ցավոք, այսօրվա դրությամբ Վրաստանում 636 մարդ է մահացել: Ըստ տոկոսային ցուցանիշի, Վրաստանում մահացության մակարդակը ամենացածրերից մեկն է, բայց, ինչպես գիտեք, մահը չի որոշվում տոկոսներով: Յուրաքանչյուր մահ ողբերգություն է ընտանիքի, մտերիմների համար: Ուստի մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի երկրում մահացությունը հնարավորինս ցածր լինի: Չնայած շատ ծանր իրավիճակին, առողջապահության ոլորտը դեռ ի վիճակի է դիմակայել այս մարտահրավերին և չնայած բազմաթիվ բողոքների, մենք դեռ կարող ենք ասել, որ ծանր հիվանդների խնամքը, վաղ փուլում ախտորոշումը, մադկանց մեկուսացումը շարունակվում է: Մինչ այժմ Վրաստանում մենք ունենք ցածր մահացություն, ինչը հիմնականում պայմանավորված է մեր գործընկերներով, բժիշկներով», – հայտարարում է Ամիրան Գամղրելիձեն: