Ամերիկյան ընկերության ներկայացուցիչները Հայաստանում ուսումնասիրել են «Թրամփի երթուղու» նախագծի տեղակայման վայրը

18:36, 10.07.2026

Ամերիկյան AECOM ընկերության ներկայացուցիչները Հայաստանում ուսումնասիրել են «Թրամփի երթուղի» (Trump Route) նախագծի տեղանքը։ Այս մասին տեղեկատվություն է տարածում Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։

«Անցյալ շաբաթ Հայաստանում հյուրընկալել էինք ամերիկյան AECOM ինժեներական և խորհրդատվական ընկերության ներկայացուցիչներին։

AECOM-ի թիմը և Հայաստանի կառավարության գործընկերները ուսումնասիրել են «Թրամփի երթուղի» նախագծի տեղանքը՝ երկաթուղու և այլ ենթակառուցվածքների ստեղծման համար, ինչը կնպաստի տնտեսական աճին, փոխկապակցվածությանը և տարածաշրջանային ինտեգրմանը»,— ասված է հայտարարության մեջ։

Նմանատիպ