Ամերիկյան AccuWeather մեդիա կազմակերպություն. Նախնական հաշվարկներով Կալիֆոռնիայում անտառային հրդեհների պատճառած վնասն այժմ գերազանցել է 50 միլիարդ դոլարը

18:18, 09.01.2025

Կալիֆոռնիայում անտառային հրդեհների հասցրած վնասը, նախնական հաշվարկներով, մինչ այժմ գերազանցել է 50 միլիարդ դոլարը։ Այս մասին հայտնում է AccuWeather ամերիկյան մեդիա կազմակերպությունը։

«Եթե առաջիկա օրերին ավելի շատ կառույցներ այրվեն, սա կարող է դառնալ Կալիֆորնիայի ժամանակակից պատմության ամենամեծ անտառային հրդեհը՝ ավերված կառույցների և տնտեսական վնասների առումով», – ասում է AccuWeather-ի գլխավոր օդերևութաբան Ջոնաթան Փորթերը:

Հրդեհը ոչնչացրել է մոտ երկու հազար շենք։ Հրդեհը տարածվել է Հոլիվուդի բլուրների վրա՝ ներառյալ այն տարածքը, որտեղ ապրում են հոլիվուդյան աստղերը։ Այրվել են Փերիս Հիլթոնի, Բիլի Քրիսթալի և Ադամ Բրոդիի տները։

Լայնածավալ հրդեհի հետևանքով հինգ մարդ է զոհվել. Աղետի գոտուց տարհանվել է 137 հազար մարդ։ Ավելի քան 1,5 միլիոն բնակիչ մնացել է առանց էլեկտրականության։ Այս պահին հրշեջները պայքարում են վեց հրդեհի դեմ: Չոր եղանակը և քամին դժվարացնում են հրդեհաշիջման աշխատանքները։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը աղետի պատճառով չեղարկել է նախատեսված այցը Իտալիա։

Նմանատիպ