Ամերիկայի Միացյալ Նահանգները և Չինաստանը համաձայնել են երկարաձգել առևտրային համաձայնագրի ժամկետը
ԱՄՆ գանձապետարանի նախարար Սքոթ Բեսենթի խոսքով՝ պաշտոնական Վաշինգտոնն ու Չինաստանը համաձայնել են երկարաձգել առևտրային համաձայնագրի ժամկետը։ Այս մասին ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է «Fox News»-ին տված հարցազրույցում։
Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարի խոսքով՝ առևտրային զինադադարը, որի ժամկետը պետք է լրանար 2026 թվականի հոկտեմբերի 10-ին, կերկարաձգվի մինչև 2027 թվականի հունվարի 10-ը։
«Սա կերկարաձգվի մինչև հունվարի 10-ը, որպեսզի ավելի շատ ժամանակ ունենանք տեսնելու, թե ինչ կարող ենք անել տնտեսական ճակատում», — հայտարարել է ԱՄՆ գանձապետարանի նախարար Սքոթ Բեսենթը։
Ի գիտություն՝ ԱՄՆ-ն և Չինաստանը նշված համաձայնությանը հասել էին անցյալ տարվա հոկտեմբերին՝ Հարավային Կորեայի Բուսան քաղաքում։ Դոնալդ Թրամփն ու Սի Ծինփինը նվազեցրել էին կրիտիկական նշանակություն ունեցող հանքանյութերի և բարձր տեխնոլոգիական ապրանքների արտահանման վրա դրված սահմանափակումները։
Հիշեցնենք, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է ԱՄՆ։