Ամերիկացի մի խումբ սենատորներ, մի քանի նահանգներում ընտրությունների արդյունքների օրինականացումը ուսումնասիրման նպատակով, պահանջում են ստեղծել հատուկ հանձնաժողով

10:56, 03.01.2021

Ամերիկացի մի խումբ սենատորներ, մի քանի նահանգներում ընտրությունների արդյունքների օրինականացումը ուսումնասիրման նպատակով, պահանջում են Կոնգրեսում ստեղծել հատուկ հանձնաժողով:

Այս մասին ասվում է սենատոր Թեդ Քրուզի կայքում տեղադրված հայտարարության մեջ, որը ստորագրում է ընդհանուր առմամբ 11 սենատոր: Հայտարարության համաձայն, օրենսդիրները պահանջում են վերանայել ընտրությունների արդյունքները մի քանի նահանգներում:

Նրանց խոսքերով, նրանք մտադիր չեն հաստատել այս նահանգներում ընտրական կոլեգիայի կողմից վավերացված ամփոփ արձանագրությունները, հունվարի 6-ին նշանակված Կոնգրեսի քվեարկության ժամանակ, քանի դեռ Կոնգրեսը չի նշանակել հատուկ հանձնաժողով և չեն հետաքննվի ընտրախախտումների վերաբերյալ բոլոր մեղադրանքները:

«Հունվարի 6-ին մենք պատրաստվում ենք աջակցել, ընտրական կոլեգիայի այսպես կոչված տատանվող նահանգների ներկայացուցիչների ձայների չեղարկմանը, քանի դեռ չի ավարտվի 10 օրյա արտակարգ ստուգումը»,- ասված է հայտարարության մեջ:

Ընտրական կոլեգիայի կողմից արտոնագրված ամփոփ արձանագրությունները Կոնգրեսի երկու պալատներում պետք է հաստատվեն հունվարի 6-ին: Ցանկացած կոնգրեսական կամ սենատոր կարող է բողոքարկել արդյունքները: Եթե ​​այս բողոքարկումը չհաստատվի Կոնգրեսի երկու պալատների կողմից, ապա բողոքը համարվելու է անվավեր:

Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն են կազմում դեմոկրատները, ուստի դժվար թե նրանք կասկածի տակ դնեն Ջո Բայդենի հաղթանակը:

Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը չի ճանաչում 2020 թվականի ընտրությունների արդյունքները և պնդում է, որ արդյունքները կեղծվել են:

Նմանատիպ