Ամերիկացի գիտնականները հայտարարում են, որ ստեղծել են կորոնավարակի դեմ պատվաստուկ
Ամերիկիայի Միացյալ Նահանգների կենսատեխնոլոգիական ընկերությունից հայտարարել են, որ հունվարի կեսին կարողացել են պատրաստել պատվաստանյութ: Այս մասին հայտնում է «ֆոքսբիզնեսը»:
Հայտնագործումը կատարել են Սան Դիեգոյի լաբորատորիայի գիտնականները: Ըստ գիտնականների, նրանց հիմնական նպատակը այժմ մարդկանց վրա պատվաստանյութերի փորձարկումն է, ինչը նրանց կանխատեսմամբ հնարավոր կլինի ամռանը: