Ամերիկացի դիվանագետ Ջեյմս Ռուբին. Ուկրաինայի նախագահը պետք է ավելի բաց լինի Ուկրաինայում առկա պատերազմական իրավիճակի մասին տեղեկատվության հրապարակման առումով

16:04, 28.03.2024

Ուկրաինայի նախագահը պետք է ավելի բաց լինի Ուկրաինայում առկա պատերազմական իրավիճակի մասին տեղեկատվության հրապարակման հարցում, ըստ «Պոլիտիկ»-ի, այս մասին ասել է ամերիկացի դիվանագետ Ջեյմս Ռուբինը, ով պատասխանատու է ապատեղեկատվության դեմ պայքարի համար։

«Պոլիտիկ»-ի հետ զրույցում Ջեյմս Ռուբինը նաեւ նշել է, որ երբեմն Ուկրաինայի կառավարությունը կարող է դեմ լինել տեղեկատվության ազատությանը։

«Երբեմն պատերազմի լրագրողները տեղեկատվություն են տարածում, որը պարտադիր չէ, որ բխի Վլադիմիր Զելենսկու շահերից, բայց նրանք պետք է հասկանան, որ ժողովրդավարության մեջ, որին ձգտում է Ուկրաինան, պատերազմից լուրերը, երբեմն նույնիսկ վատ լուրերը, շատ ավելի լավն են, քան Ռուսաստանի կողմից վերահսկվող միջավայրը»,- ասել է ամերիկացի դիվանագետը։

Նմանատիպ