American Airlines ավիաընկերության մարդատար ինքնաթիռը, որում եղել է 64 մարդ, բախվել է ԱՄՆ բանակի Black Hawk ուղղաթիռին
American Airlines ավիաընկերության մարդատար ինքնաթիռը, որում եղել է 64 մարդ, բախվել է ԱՄՆ բանակի Black Hawk ուղղաթիռին։ Բախումը տեղի է ունեցել Վաշինգտոնի Ռեյգանի ազգային օդանավակայանի մոտ։
Բախումից հետո և՛ ինքնաթիռը, և՛ ռազմական ուղղաթիռը ընկել են Պոտոմակ գետը։
«CNN»-ը գրում է, որ զոհերի մասին տեղեկությունն արդեն հաստատվում է, թեեւ ստույգ թիվը հայտնի չէ։
Պոտոմակ գետում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Օդանավակայանի բոլոր չվերթները չեղարկվել են։