Հնարավորինս անում ենք, որպեսզի բիզնեսն ունենա առողջ, նպաստավոր, մրցունակ, անվտանգ և կայուն միջավայր. Գիորգի Կվիրիկաշվիլի
Մեր գլխավոր մարտահրավերը այսօր հենց էկոնոմիկայի արագ զարգացումն է,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին՝ «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության համագումարին խոսքով ելույթ ունենալիս:
Նրա խոսքով, կառավարությունն ակտիվ աշխատում է երկրի տնտեսական հզորացման օրակարգի շուրջ:
«Եվրամիության և Չինաստանի հետ ազատ առևտրի պայմանագիրը կնքելու արդյունքում, Վրաստանում արտադրված ապրանքը արտահանվում է աշխարհի խոշորագույն շուկաներ: Աննախադեպ դինամիկորեն է զարգանում տուրիզմը, որը զգալիորեն աջակցում է երկրի տնտեսական աճին:
Մեր գլխավոր մարտահրավերը էկոնոմիկայի արագ աճ ունենալն է:
Հնարավորինս անում ենք, որպեսզի բիզնեսն ունենա առողջ, նպաստավոր և մրցունակ, անվտանգ և կայուն միջավայր, որպեսզի սկսնակ բիզնեսը լինի խրախուսված:
Ես հավատում եմ, որ հետևողական քայլերով և միասնական ջանքերով կկարողանանք հաղթահարել մեր առջև ծառացած մարտահրավերները և երկիրը կշարունակի առաջընթացը»,- հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին:
Այսօր, «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ են ընտրել Բիձինա Իվանիշվիլուն և հաստատել նոր քաղխորհրդի կազմը: