«Ամելի» փոթորիկը Ֆրանսիայից հետո հարվածել է Իտալիային և Իսպանիային, Իսպանիայում մահացել է մեկ մարդ
«Ամելի» փոթորիկը որը մոլեգնում էր Ֆրանսիայում, արդեն ընթացք է հավաքել Իտալիայում և Իսպանիայում:
Իսպանիայում աղետի հետևանքով մահացել է մեկ մարդ, կան վիրավորներ:
Հորդառատ անձրևների արդյունքում, Իտալիայում, Լիգուրիայի ծովափնյա շրջանում հեղեղվել է Վարա գետը, որի պատճառով տասնյակ մարդիկ ստիպված լքել են իրենց տները:
Բարդ վիճակ է նաև Սան Պիետրոում, որտեղ տասնյակ ընտանիքներ կտրվել են արտաքին աշխարհից:
Ֆրանսիայում փոթորկի հետևանքով 140,000 մարդ շարունակում է մնալ առանց էլեկտրաէներգիայի: Քամու արագությունը հասնում է ժամում 160 կմ-ի: