Ամբրոլաուրիում ընթանում է «Վրացական երազանք – Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության տարածաշրջանային կոնֆերանսը
Ամբրոլաուրիում այս րոպեներին ընթանում է «Վրացական երազանք – Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության տարածաշրջանային կոնֆերանսը:
Կոնֆերանսին, որը տեղի է ունենում Ամբրոլաուրիի մշակույթի կենտրոնում, ընտրելու են Ամբրոլաուրիի և Օնիի քաղաքական կազմակերպության նախագահին, Բյուրոի անդամներին և պատվիրակներին:
Կոնֆերանսի մասնակիցներին խոսքով դիմելու են՝ «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ, երկրի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն և գործադիր քարտուղար, խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն:
Ամբրոլաուրիից հետո «Վրացական երազանք – Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության տարածաշրջանային կոնֆերանսը ապրիլի 23-ին տեղի է ունենալու Բաթումիում:
Հեղինակ -
Edgar Barsegyan