Ամբրոլաուրիի Գոգոլաթ գյուղին շնորհվել է ազգային անվանակարգի կարգավիճակ
Պատմամշակութային ժառանգությություն ներկայացնող հուշարձանին, Ամբրոլաուրիի մունիցիպալիտետի Գոգոլաթ գյուղին շնորհվել է ազգային անվանակարգի կարգավիճակ,-այս մասին տեղի բնակչությանը հայտնել է Վրաստանի վարչապետ, Մամուկա Բախտաձեն:
Կառավարության որոշմամբ, գյուղում իրականացվելու են լայնածավալ վերանորոգիչ աշխատանքներ, այնպես, որ պահպանվի գյուղի պատմական տեսքը:
Կառավարության ղեկավարը զրուցել է նաև տարածաշրջանում իրականացրած և ընթացող ենթակառուցվածքային նախագծերի մասին և նշել, որ այս ամենը աջակցելու է շրջանի զարգացմանը և բնակչության մոտ առաջացնելու է հայրենի շրջան վերադառնալու ցանկություն:
Վրաստանի վարչապետը Գոգոլաթի գյուղում դիտել է եզակի ճարտարապետություն ունեցող տները և զրուցել տեղի բնակչության հետ, նա լսել է նաև «իավնանա» ազգագրական համույթի կատարումները: