Խեչինաշվիլու անվան համալսարանական կլինիկայի այրվածքների կենտրոնին հունիսի 1-ից մինչ օրս դիմել է 35 մարդ:
Ինչպես Առաջին ալիքին հայտնել է Գուգա Քաշիբաձեն, գրանցվել են արևից այրվելու տարբեր տիպի դեպքեր: 35 դիմողից 6-ին անհրաժեշտ է դարձել հոսպիտալիզացնել: Նրանց բոլորին արդեն դուրս են գրել հիվանդանոցից:
«Վերջին հիվանդին այսօր ենք դուրս գրել: 35-ից 6-ն ուներ բուժման անհրաժեշտություն: Նրանց տարիքը տատանվում է 14-ից մինչև 22 տարեկան: Տվել ենք հանձնարարականներ:
Ինչ վերաբերում է թզենու արգանակին, այս տարի ունեցել ենք մեկ դեպք, սակայն հիվանդը այն կիրառել է բուժվելու նպատակով: Բոլորին զգուշացնում ենք, որ թզենու արգանակը չկիրառեն ոչ արևայրուքի, և ոչ էլ բուժման համար»,- հայտարարում է Գուգա Քաշիբաձեն: