Ամանորյա լույսերի տեղադրման պատճառով Ռուսթավելի պողոտայի երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Ամանորյա լույսերի տեղադրման պատճառով Ռուսթավելի պողոտայի երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի

Ամանորյա լուսավորման սարքերի տեղադրմամբ պայմանավորված՝ դեկտեմբերի 11-ին և 12-ին ժամը 00:00-ից մինչև 06:00-ն սահմանափակվելու է տրանսպորտային միջոցների տեղաշարժը Ռուսթավելի պողոտայում՝ Առաջին Հանրապետության հրապարակից մինչև Ազատության հրապարակ։ Այս մասին տեղեկություն է տարածում Թբիլիսիի քաղաքապետարանի մամուլի քարտուղարությունը։

«Տրանսպորտային միջոցները կկարողանան շարժվել Լեոնիձե, Ինգորոկվա, Ալեքսանդր Ճավճավաձե, Գրիբոեդով, Բարաթաշվիլի և Թաբուկաշվիլի փողոցներով. Մելիքիշվիլիի պողոտայից դեպի Մթածմինդայի մնացած փողոցներ երթևեկությունը կթույլատրվի Ջանաշիա, Թարխնիշվիլի, Տատիշվիլի, Ճովելիձե, Զանդուկելի փողոցներով, այնուհետև օգտվելով Բարնովի, Գոգեբաշվիլի և Կակաբաձեի փողոցներով։

Մթածմինդա շրջանի մյուս փողոցներից Գրիբոեդով, Մաղաշվիլի, Բարնովի և Շանիձե փողոցներով հնարավոր կլինի հասնել Մելիքիշվիլիի պողոտա և մետրո «Ռուսթավելի» կայարանի տարածք։ Ազատության հրապարակում տեղաշարժը կսահմանափակվի միայն Ռուսթավելի պողոտայի ուղղությամբ:

«Ռուսթավելի» կայարանի շրջակայքից դեպի Ազատության հրապարակ գնացող մեքենաները Ռուսթավելիի պողոտայով, Ձիթենու մոտ թեքվելուց հետո կշարժվեն Միխեիլ Ջավախիշվիլի փողոցով և Քուռ գետի աջ ափով»,- նշվում է Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկատվության մեջ։