«Ամանորյա գյուղը» Թբիլիսիում կգործի մինչև հունվարի 14-ը
«Ամանորյա գյուղը» հյուրեր կընդունի մինչև հունվարի 14-ը,- այս որոշման մասին Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է սոցիալական ցանցերի ուղիղ եթերում։
Նրա խոսքով՝ ժամկետի երկարաձգումը պայմանավորված էր հանրության կողմից առաջացած հատուկ պահանջարկով։
«Մենք հայտարարել էինք, որ «Ամանորյա գյուղը» կգործի մինչև հունվարի 7-ը, սակայն հանրության և ձեռնարկատերերի կողմից մեծ պահանջարկ կա։ Նախևառաջ, ես կցանկանայի շնորհակալություն հայտնել նրանց համագործակցության համար։ Մենք որոշել ենք շարունակել «Ամանորյա գյուղի» գործունեությունը։ Միջոցառումները կշարունակվեն մինչև հունվարի 14-ը՝ ներկայացումներով, համերգներով և այլն։ Մենք սպասում ենք ձեզ բոլորիդ։ Շնորհավորում եմ ձեզ «Բեդոբա» տոնի առթիվ։ Թող մեր երկիրը հաջողակ լինի իր առաջընթացի, ուրախության և սիրո մեջ», – ասել է Կախա Կալաձեն։