Ամանորյա ձմեռային տոնավաճառ-2019
Այսօր, ամանորյա տոներին ընդհառաջ «Sheraton Grand Tbilisi Metechi Palace» հյուրանոցում տեղի է ունեցել «Ամանորյա ձմեռային տոնավաճառ-2019»-ը: Միջոցառումն այս տարի նշվում է 20-րդ անգամ: Բարեգործական օրն ամեն տարի կազմակերպում է Կանանց միջազգային ասոցիացիան, որին մասնակցում է մոտ 30 երկիր և նույնքան կազմակերպություն, այդ թվում «Կարմիր խաչ»-ն ու Վրաստանում ՀՀ դեսպանությունը: