Ամանորին ավելացած շարժունակության արդյունքները կտեսնենք հունվարի 10-14-ին, հավանաբար կլինի դեպքերի աճ, սակայն տեսնենք թե ինչ մասշտաբների. Պաատա Իմնաձե
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ Պաատա Իմնաձեի հայտարարությամբ, մոտ հունվարի 10-ից 14-ը կտեսնենք, թե ինչպես կպատկերվի աճած շարժունակությունը համավարակային իրավիճակի վրա և կավելանան թե ոչ կորոնավիրուսի դեպքերը:
Իմնաձեն ենթադրում է, որ դեպքերի քանակը կավելանա, սակայն դեռ չեն կանխատեսում նրա մասշտաբները:
«Առաջին հերթին, բարձր շարժունակության արդյունքները կերևան հունվարի 10-ից 14-ն ընկած ժամանակահատվածում, կերևա ՝ արդյո՞ք դա կհանգեցնի դեպքերի ավելացման: Հավանաբար, աճ կլինի, տեսնենք թե ինչ մասշտաբով: Իհարկե, ավելի վտանգավոր կլինեն Ամանորի սեղանները, որտեղ մարդիկ կլինեին առանց դիմակի: Իմ ունեցած տեղեկատվությամբ, խանութների և առևտրի կենտրոնների մոտ լավ էր պաշտպանված սոցիալական հեռավարությունը: Այդ ամենի արդյունքները կլինեն հունվարի 10-ից 14-ն ընկած ժամանակահատվածում», – հայտարարել է Պաատա Իմնաձեն: