Ալյասկայում զբոսաշրջային Կետչիկան քաղաքում սողանքի հետևանքով զոհվել է մեկ մարդ, ևս երեքը վիրավորվել են։ Տեղի արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ սողանքի հետևանքով տուժել կամ ավերվել է մինչև հինգ տուն։ Մոտ 40 բնակավայրերի տարհանման հրահանգ է տրվել։ Աղետի գոտում տասնյակ տներ հոսանքազրկված են։
«Կետչիկանում ապրելու իմ 65 տարիների ընթացքում ես երբեք նման մեծության սողանք չեմ տեսել»,- ասել է Կետչիկանի քաղաքապետ Դեյվ Քիֆերը:
Տեղի իշխանությունների տվյալներով՝ սողանքի վայրին հարող տարածքում իրավիճակը շարունակում է մնալ անկայուն, առկա է սողանքի կրկնության վտանգ, դրա համար արտակարգ իրավիճակների ծառայությունները պատրաստ են։
Ալյասկա քաղաքում սողանքը պայմանավորված է հորդառատ անձրևով։