Ալեկո Էլիսաշվիլին Թբիլիսիի քաղաքապետարանի որոշումը, «Սիտի Պարկ» ընկերության հետ պայմանագրի խզելը համարում է ուշացած
Ալեկո Էլիսաշվիլին Թբիլիսիի քաղաքապետարանի որոշումը, «Սիտի Պարկ» ընկերության հետ պայմանագրի խզելը համարում է ուշացած: Էլիսաշվիլիի խոսքերով, նախկին և ներկայիս քաղաքապետերը իր նախաձեռնությունը, ընկերության հետ պայմանագրի խզման վերաբերյալ համարում էին պոպուլիստական քայլ:
«Ինչ պոպուլիստ էր անվանում ողջ վրացական երազանքի կազմը, երբ պահանջում էին խզել «Սիտի Պարկի» հետ գործող պայմանագիրը, ահա տեսեք, թե ով է պոպուլիստը»,-նշել է Ալեկո Էլիսաշվիլին:
Թբիլիսիի քաղաքապետի նախկին թեկնածուն գտնում է, որ քաղաքապետարանը այս քայլը պետք է աներ դեռևս երեք տարի առաջ:
«Քաղաքապետարանը այս որոշումը պետք է ընդուներ երեք տարի առաջ: Արդեն կունենայինք կարգավորված կայանման համակարգ: Նշեմ, որ միայն այս ընկերության հետ պայմանագրի խզումը չի լուծի հիմնախնդիրը, պետք է գա նոր ընկերություն նոր պայմաններով»,-նշել է Էլիսաշվիլին:
Հեղինակ -
Edgar Barsegyan